Ժան Ժակ Ռուսոյի հայկական վերարկուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 15:31

Լիոնում, Կարպիս  Մանուկյանի կենտրոնում սեպտեմբերի  29-ին տեղի կունենա Պատրիկ Կազալի «Ժան Ժակ Ռուսոյի հայկական վերարկուն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որից հետո կլինի քննարկում, տեղեկացնում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոյի 300-ամյակի կապակցությամբ Դեսինում հայ մշակույթի տունը «Radio Arménie» -ի հետ համագործակցաբար կազմակերպում է Ռուսոյին եւ նրա հայկական հագուստին նվիրված երեկո:

Լիոնում տեղի կունենա Ռուսոյի հայկական վերարկուի բացառիկ ցուցահանդես, որը պատրաստել է դիզայներ Դ. Սաադեթյանը:

NEWS.am

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply