Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 18-22-ը աստիճանաբար կնվազի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 15:27

Սյունիքի եւ Տավուշի հովիտներում եւ Արարատյան դաշտում ձեւավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը առանձին  շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին կլինի հարավային 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-22-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երեւանում օգոստոսի 18-ին, 22-ին  սպասվում է  առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

NEWS.am

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply