Սահմանվել է վերաքննությունների ժամանակացույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 14:48

 

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի  N 388-Ն հրամանով հաստատված “Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը”՝ Հայաստանի հանրապետության  կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել Է 2011-2012 ուստարվա 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների ժամանակացույցը:
Հանրակրթական ուսումնական հաստատությունները քննական թեստերը կարող են ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Վերաքննությունների ժամանակացույցը՝ ստորև.

9-րդ դասարան
1. <<Հայոց լեզու և գրականություն>> – 21.08.2012թ.
2. <<Մաթեմատիկա>> -22.08.2012թ.
3. <<Բնագիտություն>> -23.08.2012թ.
(<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>>)
4. <<Օտար լեզու>>-24.08.2012թ.
(<<Ռուսերեն>>, <<Անգլերեն>>, <<Ֆրանսերեն>>, <<Գերմաներեն>> և այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.

12-րդ դասարան 
1. <<Հայոց լեզու և հայ գրականություն>> – 21.08.2012թ.
2. <<Մաթեմատիկա>> -22.08.2012թ.
3. <<Բնագիտություն>> -23.08.2012թ.
(<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>>)
4. <<Օտար լեզու>>-24.08.2012թ.
(<<Ռուսերեն>>, <<Անգլերեն>>, <<Ֆրանսերեն>>, <<Գերմաներեն>> և այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply