Կտեղափոխվի՞ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 17, 2012 13:00
Ուկրաինական լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալին» հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Համաձայն շրջանառվող լուրերի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրջորեն է հետաքրքրված Մխիթարյանի ծառայություններով, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:
«Արսենաիցլ» արդեն պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդ» է հեռացել թիմի լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, և այդ դիրքում լոնդոնյան ակումբ լուրջ խնդիրներ ունի, նաև մի քանի ֆուտբոլիստների ստացած վնասվածքների պատճառով:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով հետաքրքրված է մի անգլիական ակումբ: «Ցանկացած պահի մեր ֆուտբոլիտներին կարող են ինչ-որ տեղ հրավիրել. այդ պատճառով մենք նախապես պատրաստվում ենք, որ փոխարինենք այս կամ այն ֆուտբոլիստին: Երեկ ինձ զանգահարել էր անգլիական ակումբներից մեկի մարզիչը` կարևոր դեմք անգլիական ֆուտբոլում: Նա հետարքրքված էր մեր ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով: Խոսքը հարձակվողի մասին է» -ասել է Լուչեսկուն:
Կտեղափոխվի՞ հայ ֆուտբոլիստը Լոնդոնյան ակումբ: Մխիթարյանը քանիցս հայտնել է, որ «Արսենալն» իր սիրած թիմն է:






Facebook
Tweet This
Email This Post
