Պորտուգալիայի խոհարարները պատրաստել են աշխարհում ամենամեծ ձվածեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 12:50

Պորտուգալական Ֆերեյրա դու-Զեզիրի քաղաքի տոնավաճառում պատրաստել են 145 հազար ձվից  ձվածեղ 400 կգ զեյթունի ձեթով և 100 կգ կարագով: Խոհարարական նոր ձեռքբերումը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում:

Ձվածեղը պատրաստել են 10 մ տրամագծով ու 4 տ քաշով տապակում:

150 կամավոր-խոհարար 6 ժամ անընդմեջ, հերթով զբաղվել են ձվածեղի պատրաստմամբ` շեֆ-խոհարարի հսկողության ներքո:

Պատրաստելուց հետո այն կշռել են.հրաշք ձվածեղի քաշը գերազանցել է 6 տ:

 

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply