Իսպանացիներն իրենց պաշտպանում են տեղեկատվական հոսքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 12:24

Իսպանիայի բնակչության մեջ կատարած հարցման արդյունքում պարզվեց, որ  նրանց 56%-ը չի նայում լուրեր, թերթ չի կարդում և ռադիո նույնպես չի լսում: Պատճառը բացասական տեղեկություններն են, որոնք, ըստ ԶԼՄ-ների, մարդկանց մեջ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, քան դրականը:

Մեկ ամիս առաջ կատարված հարցմումը ցույց տվեց, որ 1100 իսպանացիներից 92%-ը կարծում է, որ թերթերում և հեռուստատեսությամբ հաղորվող տեղեկությունները տխուր են ու վատատեսական: Նրանց կարծիքով, 98%-ով  բացասական են տնտեսական լուրերը, 93%-ով` քաղաքական և 58%-ով հասարակության վերաբերյալ լուրերը: Մի  փոքր ավելի քիչ ` 31%-ով բացասական տրամադրություն են բերում միջազգային նորությունները, և միայն 6% է բաժին հասնում սպորտային լուրերին:

Բացասական լիցքից իրենց պաշտպանող առաջատար   են Վալենսիան, Կատալոնիան և Անդալուսիան: Լավատեսները բնակվում են Կանարյան կղզիներում, Նավարայում և Մադրիդում:

Միակ լուրը. որը հետաքրքրում է հարցվածների 28%-ին ու ծայրահեղ բացասական է` Իսպանիայի` եվրագոտուց դուրս գալու մասին է:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply