Կակայի ախորժակը մեծ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2012 12:22

Իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբը 13 միլիոն եվրո Է առաջարկել Մադրիդի «Ռեաինլ»`  30-ամյա բրազիլացի հարձակվող Կակայի տրանսֆերը գնելու համար: Առաջիկայում «Ռեալ» Է տեղափոխվելու Կակայի խաղային դիրքում հանդես եկող մեկ այլ ֆուտբոլիստ՝ խորվաթ Լուկա Մոդրիչը, որի արդյունքում բրազիլացու համար դժվար կլինի մշտական տեղ ունենալ «Ռեալի»  հիմնական կազմում:

Միաժամանակ, «Միլանի» սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դուր չի եկել այն հանգամանքը, որ Կական, որն արդեն 30-տարեկան Է, իր համար 8 միլիոն եվրո աշխատավարձ Է պահանջել:

Այսպիսով, Կակայի տեղափոխության շուրջը երկու ակումբների միջև բանակցությունները դեռևս շարունակվում են:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply