Ադրբեջանն ու Թուրքիան` գազի գնի հարցի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2010 14:11

Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնության են եկել «Շահ Դենիզ» նախագծի առաջին փուլի գազի գնի հարցի շուրջ:

Կողմերը չեն կարողացել պայմանավորվել Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա բնական գազի տարանցման պայմանների հարցում:

Ադրբեջանի Պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևն ասել է, որ կողմերն առաջընթաց են գրանցել Շահ Դենիզ հանքավայրից գազի ստացման առաջին փուլի գնի հետ կապված, բայց 2-րդ փուլի համար գազի գնի հարցը դեռևս համաձայնեցված չէ, – հաղորդում է Trend գործակալությունը:

Աբդուլլաևը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գազի բնագավառում հարցերը դիտարկվում են փաթեթի մեջ: Այսինքն, փաթեթում առկա մի հարցի լուծումն, առանց մյուսների լուծման, կնշանակի, որ վերջնական որոշում չկա:

Անկարան բողոքել էր, որ ադրբեջանական գազի դիմաց իր կողմից վճարվող գինը անարդարացի է:

Թուրքիան ադրբեջանական գազը գնում է 1000 խմ-ի դիմաց` 120 դոլլարով:

UPI

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply