ՖԻԴԵ-ի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի շախմատիստները կխաղան Բաքվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2012 11:05

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Բաքվում  Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, որ 2016-ի Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում: Ուշագրավն այն է, որ ՖԻԴԵ-ի նախագահը ադրբեջանական զանգվածային լրատվամիւոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ եթե Շախմատի համաշխարհային  օլիմպիադան անցկացվի Բաքվում՝ Հայաստանը ևս կմասնակցի: «Եթե Բաքվում անցկացվի, ապա չեմ կարծում, որ Հայաստանի մասնակցության հետ կապված խնդիրներ կլինեն։ Երկու շաբաթ առաջ եմ եղել Երևանում, զրուցել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը նաև ղեկավարում է շախմատային ֆեդերացիան։ «Օլիմպիադա-2016»-ի թեկնածուների քննարկման ժամանակ Բաքվի թեկնածությունը հակասություն չառաջացրեց։ Այլ կերպ ասած, Հայաստանը կմասնակցի Օլիմպիադային, եթե Ադրբեջանն ընդունի այն։ Բայց այդ իրավունքին դեռ պետք է արժանանալ»,- ասել է  Իլյումժինովը։

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply