Բելգիացի Թոմաս Վերմալենը` անգլիական «Արսենալի» ավագ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2012 10:15

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի նոր ավագը կլինի պաշտպան Թոմաս Վերմալենը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Լոնդոնցիների նախկին ավագը` Ռոբին վան Պերսին առաջիկայում պատրաստվում է աշխատանքային պայմանագիր ստորագրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղկավարության հետ:

Հոլանդացի հարձակվողն ավագի թևկապը ստացել էր 2011-12-ի մրցաշրջանում, երբ Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվել էր իսպանական «Բարսելոնա»:

Այն ժամանակ Վերմալենը դարձել էր փոխավագ: Բացի բելգիացի ֆուտբոլիստից լոնդոնյան թիմի ավագի կոչմանը հավակնում էին նաև պաշտպան Բակարի Սանյան և կիսապաշտպան Միկել Արտետան, սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ի վերջո որոշել է ավագի պարտականությունը վստահել կենտրոնական պաշտպանին:

Վերմալենը  հոլանդական «Այաքսից» տեղափոխվել է «Արսենալ» 2009-ին:Այս ընթացքում նա մասնակցել է 69 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply