ԱՆ նախկին պաշտոնյային կպաշպանեն երեք փաստաբաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 17, 2012 9:31
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով որպես վերջինիս պաշտպաններ ներգրավվել են ևս երկու փաստաբան՝ Լուսինե Սահակյանը ու Երվանդ Վարոսյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Այսպիսով, Սամվել Հովհաննիսյանի պաշտպանությունը կիրականացնեն երեք փասաբաններ՝ Վաղինակ Գևորգյանը, Լուսինե Սահակյանը ու Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Սավել Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստման կազմակերպում: Ըստ մեղադրանքի, Ս.Հովհաննիսյանը՝ ստանալով առաջարկ կազմակերպելու ու իրագործելու «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը, պարտավորվել է գտնել սպանության կատարողին ու միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև: 2012թ. Մարտին դիմել է նախկինում երկու անգամ մի դատապարտվածի ու առաջարկել վարձատրության դիմաց և իրագործել սպանությունը: Որոշ ժամանակ անց նախկին դատապարտյալը Ս.Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկը 7500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց համաձայնել է կատարել «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված Ջ.Սլոյանի սպանությունը՝ մահաբեր խտության թմրանյութի օգնությամբ: Ս.Հովհաննիսյանը որպես կանխավճար փոխանցել է 400 ԱՄՆ դոլար՝ նախապատրաստական աշխատանքների ծախսերը հոգալու համար:
«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով, սույն գործով բացի Ս.Հովհաննիսյանից, կալանքի տակ է գտնվում նաև ՔԿՀ մեկ այլ նախկին աշխատակից՝ Արկադի Սուքիասյանը, ով մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
