Իրանում գրանցված նոր հետցնցումը զգացվել է նաեւ Հայաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 8:59

Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով 21.14-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5 մագնիտուդով երկրաշարժ (ս. թ. օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետցնցում), որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ինչպես  տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.75օ և արևելյան երկայնության 46.66օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

«Արմենպրես»

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply