Ճգնաժամի նոր փուլը հասել է արդեն Գերմանիա, թեպետ ՀՆԱ-ն դեռ աճում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 8:56

Գերմանիայում այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ  համախառն ներքին արդյունքի 0.3 տոկոս աճ է արձանագրվել: Գերմանական Deutche Welle-ի փորձագետ Հենրիխ Բյոմեն կանխատեսում է, որ սրանով Գերմանիային առնչվող մակրոտնտեսական դրական լուրերը կարող են երկար ժամանակով ավարտվել:

Ապրիլից մինչ հունիս Գերմանիայի համբուրգյան գլխավոր ծովային դարպասներով անցել են 1.8 միլիոն կոնտեյներներ: Առաջին եռամսյակի համեմատ սա փոքր-ինչ ավելի է, սակայն տարեսկզբի համեմատ տնտեսական աճը դանդաղել է մինչև 1.5 տոկոսի: Սա խոսում է այն մասին, որ բիզնեսն այնպես չի աճում, ինչպես դրանից առաջ էր:

Այլ ցուցանիշները ևս նույնն են հաստատում:

Markit հետազոտական ինստիտուտը գերմանական 5 հարյուր ընկերությունների հարցումների հիման վրա պարզել է, որ դրանք ստիպված են կրճատել իրենց արտադրանքը, քանի որ պահանջարկի ծավալները վերջին 13 ամիսներին շարունակական նվազման միտում են ցուցաբերել:

Ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են BMW-ն, Deutsche Bank-ը, Siemens-ը:

«Արմենպրես»

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply