Նորվեգիայի ոստիկանության ղեկավարը Բրեյվիկի պատճառով հեռացել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 8:42


Նորվեգիայի ոստիկանության ղեկավար Օյստեն Մելանդը պաշտոնից հեռանալու  դիմում է ներկայացրել Բրեյվիկի գործով անկախ հետաքննության  քննադատական հետևությունների պատճառով, որը կատարվել էր վարչապետ Յենս Ստոլտենբերգի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ ոստիկանությունը կարող էր ժամանակին կանխել հանցագործին: Քննադատության էր ենթարկվել նաև դանդաղկոտությունը, որի պատճառով ոստիկանության աշխատակիցները չկարողացան Ուտոյայի երիտասարդներին պաշտպանել ողբերգությունից:

Մելանդի հեռացումը տեղի ունեցավ այդ հետաքննության արդյունքների հրապարակումից 3 օր անց: Մելանդն իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ.”Վստահությունն  աշխատելու անհրաժեշտ պայման է: Իսկ եթե Արդարադատության նախարարությունն ու այլ գերատեսչություններ հասկացնում են, որ ինձ չեն վստահում, ապա ես այլևս չեմ կարող շարունակել”,ասվում է նրա հայտարարության մեջ: Ի դեպ, Մելանդն այդ պաշտոնը զբաղեցրել էր ահաբեկչությունից ընդամենը 3 օր առաջ:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply