Ինքնասպանությունների թվով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 1:23

Ադրբեջանի Գուբայի շրջանի Ամսար գյուղի միջնակարգ դպրոցի 46-ամյա ուսուցիչ Ազեր Աշրաֆ օղլու Ալիեւն ինքնասպանություն է գործել: Նա իրեն կախել է սեփական տան բակում գտնվող կեռասի ծառից:

Այս մասին  հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ Ալիեւը դպրոցում դասավանդում էր ադրբեջաներեն լեզու եւ գրականություն:

Կայքը հայտնում է, որ եւս մեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Բաքվում: Նիզամիի շրջանի դատախազությունը կայքին հայտնել է, որ Բաքվի 24-ամյա բնակչուհի Քիֆայաթ Քյարամ գըզը Ջաբրայիլովան իրեն նետել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Նա տեղում մահացել է:
Ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն:

Նշենք, որ Ադրբեջանում վերջին երկու տարիներին ինքնասպանությամբ կյանքին վերջ դնողների թիվը խիստ աճել է: Ինքնասպանությունների թվով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

Արմենպրես

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply