Չինաստանում վերահրատարակվել է ծնողներին հարգելու մասին 600–ամյա ձեռնարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 1:17

Չինաստանի իշխանությունները երիտասարդ սերնդի մեջ ծնողասիրությունն ու լավ վարքը զարգացնելու նպատակով վերահրատարակել են 600 տարվա վաղեմություն ունեցող մի ձեռնարկ, որով երեխաները սովորում են հարգել իրենց ծնողներին, գրում է The Telegraph-ը:

Ձեռնարկում զետեղված է «24 օրինակելի պատմություն որդիական բարեպաշտության մասին»: Սակայն այն լույս է տեսել փոքր ինչ փոփոխություններով` ավելի շատ համապատասխանելով 21-րդ դարի պահանջներին:

Օրիգինալ տեքտը լի է հերոսական պատմություններով, որտեղ երեխաները բազմաթիվ քաջագործություններ են գործում ի պաշտպանություն իրենց ծնողների: Նոր տարբերակ, ի տարբերություն հնի, ավելի ժամանակակից է: Օրինակ, ձեռնարկում տրվող խորհուրդների շարքում կան այնպիսինները, որոնք դժվար, թե գրվեին 600 տարի առաջ.

1. Սովորեցրու հայրիկիդ ու մայրիկիդ օգտվել համացանցից

2.Այցելիր նրանց այնքան հաճախ, որքան որ հնարավոր է

3.Ուշադիր լսիր նրանց պատմությունները

4. Ծնողներիդ կանոնավոր տար բժշկի, հետևիր նրանց առողջությանը

5. Միշտ նշիր  ծնողներիդ ծննդյան տոները

«Ձեռնարկի նոր տարբերակն արտացոլում է օրիգինալ տեքստի ոգին, դրա հետ մեկտեղ նաև ներկայիս չինական հասարակությունը: Ձեռնարկում փոփոխություններ կատարելուց առաջ մենք զրուցել են մարդկանց հետ և պարզել, թե իրենց զավակների կողմից ինչի պակաս են նրանք զգում»,- նշել է ձեռնարկը վերահրատարկելու նախաձեռնության հեղինակ Լի Լին:

Թերթ.am

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply