Ասադի եղբոր` վիրավոր լինելու մասին տեղեկությունները հաստատվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 1:09

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եղբոր` Մահեր ալ Ասադի վիրավորվելու մասին լուրերը հաստատվում են: Այսօր Reuters գործակալությունը, հղում անելով բարձարաստիճան սիրիացի պաշտոնյայի, հաստատել է տեղեկությունը, թե նախագահ Ասադի կրտսեր եղբայրը` Մահեր ալ Ասադը վիրավորվել է հուլիսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: «Նա կորցրել է ոտքերից մեկը: Այդ լուրը ճիշտ է»,- ասել է աղբյուրը:

Ըստ տեղեկությունների` Մահերը վիրավորվել է այն պայթյունի հետևանքով, որի ընթացքում զոհվել էին Սիրիայի պաշտպանության նախարարը և նախագահ Ասադի փեսան:

Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հեռարձակել է Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ Շարաայի  զարմիկի հայտարարությունը` ընդդիմությանը միանալու վերաբերյալ:

Հայտարարության մեջ երկրի փոխնախագահը բանակին կոչ է արել «միանալ հեղափոխությանը` և տապալել նախագահ Բաշար ալ Ասադին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սիրիայի իշխանությունները տնային կալանքի տակ են պահում Ֆարուք ալ-Շարաային` մտավախություն ունենալով, որ նա կարող է փախչել երկրից:Ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Ֆարուք ալ Շարաայի զարմուհին` Կիպրոսում Սիրիայի դեսպան Լամիա ալ Հարիրին և նրա ամուսինը:

 Թերթ.am

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply