Թուրք մարմնավաճառները Ռամադանին իրենց «գործը» բաց երկնքի տակ են անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 0:56

Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) նահանգում մարմնավաճառները նույնիսկ իսլամանակ ամենահայտնի տոնի՝ Ռամադանի ժամանակ չեն հրաժարվում իրենց աշխատանքից:

Թուրքական Sanliurfa.com կայքի փոխանցմամբ՝ Շանլըուրֆա նահանգի Քարաքյոփրուի շրջանում գտնվող Աթաթուրքի անտառում Ռամադան ամսվա ընթացքում մարմնավաճառները հաճախորդներին ընդունում են բաց երկնքի տակ՝ մաքուր օդում:

Ստացված ահազանգերի հիման վրա ոստիկանությունը ձերբակալում եւ տուգանում է մարմնավաճառներին, սակայն նրանք տուգանքը վճարելուց հետո կրկին վերադառնում են իրենց աշխատանքին:

Նշվում է, որ Ռամադանը սկսվելուց հետո մարմնավաճառները ավելորդ դժգոհություններից խուսափելու համար են ժամանակավոր տեղափոխվել քաղաքից դուրս: Մարմնավաճառները հաճախորդների հետ հեռախոսով պայմանավորվում են եւ կանչում են անտառ:
NEWS.am

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply