Ի՞նչ են ցանկանում ադրբեջանցի ֆուտբոլասերները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 2, 2010 2:24
Փետրվարի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Հայաստանի ներկայացուցիչների համար թերևս այնքան էլ նշանակություն չունի, թե ինչ մրցակիցներ բաժին կհասնեն, քանի որ, որպես կանոն, մեր ընտրանին խայտառակվում է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Այդ ամենը մարզասերներին էլ մի տեսակ դարձրել է անտարբեր:
Իսկ ահա, Ադրբեջանում վիճակահանությանն անհամբերությամբ են սպաասում: Համենայն դեպս, azerisport.com կայքը հարցում է անցկացրել մարզասերների շրջանում, որպեսզի պարզի, թե որ մրցակցին է առաջնահերթ նախընտրելի տեսնել իրենց երկրի հավաքականի հետ միևնույն խմբում: Եվ հարցմանը մասնակցածների 38 տոկոսը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի հավաքականը մրցի Հայաստանի ներկայացուցիչների հետ: Դա ամենաբարձր ցուցանիշն է: Ֆուտբոլասերների 31 տոկոսը ցանկանում է, որ Ադրբեջանի հավաքականի մրցակիցը լինի Լիխտենշտեյնի լավագույն թիմը: Յուրօրինակ այս մրցույթում 3-րդ տեղում Վրաստանի հավաքականն է, որին որպես մրցակից ցանկանում է տեսնել հարցմանը մասնակցած սահմանակից երկրի մարզասերների 8 տոկոսը:






Facebook
Tweet This
Email This Post
