Վրացի մշակութային գործիչը դեմ է Ազնավուրի այցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 22:10

Վրացի ռեժիսոր Քեթի Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ կարծիք է հայտնել, որ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի հրավերը Վրաստան, ինչպես նաև նրա համերգը Ախալցխայում վկայում է այն մասին, որ «այդ շրջանը (Ախալցխան) պատկանում է Հայաստանին»:

«Դա պետք է կանգնեցնել: Ես այլատյաց չեմ, սակայն Ազնավուրի հրավերն ու նրա համերգով ամրոցի բացումը («Ռաբատ» համալիրի բացումը ) և այլն, ընդգծում են հետևյալը, որ սա Հայաստանի շրջանն է: Մի’շա (նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին), ո՞ւմ ես դու խաբում, չէ՞ որ դու «Ջավախքի» սիրելի կերպարն ես»,- գրել է ռեժիսորը:Ազնավուրն այսօր առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում` Ախալցխայի «Ռաբատ» համալիրի բացմանը:

Ինչպես հայտնում է apsny.ge-ն, վերջին շրջանում Վրաստանի մշակութային գործիչները սկսել են այլատյացության նշաններ դրսևորել: «Սա ցավալի է, քանի որ հենց մտավորականությունը պետք է ազատ լինի իր հայացքներում, և ոչ գռեհիկ ազգայնականություն դրսևորի»,- նշում է գործակալությունը:
Թերթ.am

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply