Տիգրան Կարապետյանը կառաջադրվի 2013-ի նախագահական ընտրություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 22:07
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը 2013 թ. կայանալիք նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Այսօր պատասխանելով իր թեկնածության առաջադրման վերաբերյալ Tert.am –ի հարցին՝ ԺԿ նախագահն ասաց.« Ես որոշում ունեմ, որ՝ այո, բայց դա պետք է որոշի կուսակցությունը»:
Նշենք, «Ժողովրդական կուսակցության» նախագահը «քաղաքական» արձակուրդից Հայաստան է վերադարձել օգոստոսի 6 –ին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրությունների արդյունքներից խիստ հիասթափված Տիգրան Կարապետյանը հայտարարել էր, որ մեկնում է Հայաստանից:
Հայաստան վերադարձած Տիգրան Կարապետյանն իր խոսքով՝ ներում է բոլորին ու պատրաստվում կրկին զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Այլ մանրամասներ ԺԿ նախագահը չհայտնեց, քանի որ վաղը ասուլիս է հրավիրում լրագրողներին, որի ժամանակ էլ հանդես կգա բոլոր հարցերին վերաբերող մեկնաբանություններով:
Թերթ.am






Facebook
Tweet This
Email This Post
