Օբաման ասել է, որ իր շունը զոքանչից ավելի հմայիչ է (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 21:59

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր շունը զոքանչից ավելի հմայիչ է։
Իր նախընտրական քարոզչության ընթացքում, ելույթ ունենալով Այովա նահանգում, Օբաման կազմել է իր ընտանիքի անդամների յուրահատուկ վարկանիշ, գրում է «The Daily Mail»-ը:
«Եկեք ընդունենք, որ մեր ընտանիքում ամենահմայիչը Միշելն է, հետո` աղջիկները, հետո Բոն, իմ զոքանչը եւ վերջապես ես»,- ասել է Օբաման:
Վայրկյաններ անց ԱՄՆ նախագահը հասկացել է, որ «լեզվի սայթաքում» է արել, եւ փորձել է շտկել խոսքը. «Ընդհանրապես իմ զոքանչը ավելի հմայիչ է, քան Բոն, դա ակնհայտ է»:
Նշենք, որ Օբամայի զոքանչը` միսիս Ռոբինսոնը, ապրում է նախագահի ընտանիքի հետ Սպիտակ տանը:
ԱՄՆ վարկանիշային կազմակերպությունները այս հայտարարությունից հետո, ամենայն հավանականությամբ, կսկսեն ուսումնասիրել, թե ԱՄՆ էլեկտորատում փեսաների տեսակարար կշիռն է ավելի մեծ, թե՝ զոքանչներինը։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ ԱՄՆ-ի զոքանչները Օբամային այս հայտարարության համար կներեն մեծ դժվարությամբ ։
NEWS.am

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply