Ամերիկայի հայերը հանդիպում են պահանջում Օբամայի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 21:52
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նրան կոչ է արվում հանդիպում ունենալ ամերիկահայերի առաջնորդների հետ, տեղեկացնում է կոմիտեն:
Ըստ նամակի հեղինակների` վերջին երեք տարվա ընթացքում Օբամայի` անձնական կոնսուլտացիաների նպատակով իր համախոհ հայերի հետ հանդիպումից խուսափելը «առողջ չէ ինչպես ամերիկյան ժողովրդավարության, այնպես էլ ԱՄՆ քաղաքականության համար»:
«Հաշվի առնելով այն ուշադրությունը, որը վարչակազմը հատկացնում է Հայկական հարցին, մենք հուսով ենք, որ դուք ձեր ներկայիս նախագահությունը չեք ավարտի առանց թեկուզ մեկ պաշտոնական հանդիպում անցկացնելու Ամերիկայի հայ համայնքի առաջնորդների հետ»,-նշվում է նամակում, որը ստորագրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Քեն Խաչիկյանը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
