Օլիմպիական խաղերի չեմպիոնը վաճառում է հեծանիվը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 16, 2012 21:31

Ղազախստնցի հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը աճուրդով կվաճառի իր հեծանիվը, որով ոսկե մեդալի է տիրացել «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի խմբային մրցավազքում: Մեկնարկային գինը` 50 հազար դոլար է:

Հեծանվորդը հայտնել է, որ աճուրդը կայանալու է սեպտեմբերի սկզբին,իսկ հասույթը տրամադրվելու է Ղազախստանի մանկատներին:

Օգոստոսի 15-ին Վինոկուրովը մարզական իր կենսագրությունում վերջին անգամ է մրցման մասակցել և Սան Սեբաստիանում կայացած միջազգային մեկնարկում զբաղեցրել է 35-րդ տեղը:

2011-ին «Տուր դե Ֆրանսում» ստացած ծանր վնասվածքից հետո, նա հայտարարել էր մեծ սպորտը թողնելու մասին, բայց հետո վերադարձել էր, որ իր թիմը` «Աստանան,» չզրկվի արտոնագրից:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply