Գիտնականները թույլատրել են հղիության ընթացքում քաղցկեղի դեմ բուժում ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 17:55

Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, նույնիսկ  բուժման այնպիսի ագրեսիվ տեսակ, ինչպիսին քիմիաթերապիան է, պետք է թույլատրվի հղիության ընթացքում, քանի որ այն բացարձակապես չի վնասում պտղի առողջությունը;

Հայտարարությունը ( հեղինակները Գերմանիայի մասնագետներն են) կարող է փոխել միլիոնավոր  կանանց կյանքը, որոնք  հղիության ընթացքում իմանալով հիվանդության մասին, վտանգի տակ են դնում թե իրենց, և թե պտղի առողջությունը:

Ներկայացված տվյալները հիմնված են ավելի քան 4000 հղի կանանց վիճակի ուսումնասիրության վրա. Իմանալով , որ իրենց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, կանայք վճիռ են կայացրել հօգուտ քիմիաթերապիայի` առանց ընդհատելու հղիությունը; Բոլոր դեպքերում պտուղների մոտ  զարգացման բնածին արատներ չեն նկատվել:

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply