Ռուս իրավաբանը ներգրավված է սիրիահայի սպանության գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 17:39

Եկատերինբուրգում կալանավորվել է հայտնի բլոգեր եւ իրավաբան Վասիլի Ֆեդորովիչը: Իրավապահների կարծիքով, նեոնացիստական խմբավորման կազմում նա մասնակցել է 41 սպանությունների, ինչպես նաեւ բռնաբարությունների եւ այլ դաժան հանցագործությունների: Ներկայումս նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «զինված խմբավորման կողմից մարդու  առեւանգման» հոդվածով: Ինտերնետում իրավաբանը հայտնի է Viper NS մականվամբ։ Նա կալանավորվել է դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Նախապես նշվել է, որ Վասիլի Ֆյոդորովիչը ներգրավված է ազգությամբ հայի` Սիրիայի  եւ ԱՄՆ-ի քաղաքացի Ջորջ Կարա-Յակուբյանի  սպանության գործին: Նրա մարմինը հայտնաբերվել է ապրիլին Եկատերինբուրգի տարածքում` լքված ավտոտնակի մեջ: Ձեռնաշղթաներ հագած տղամարդու վիզը կտրված է եղել, իսկ կողքին ընկած է եղել ամերիկյան կիսաայրված անձնագիրը: Զոհի մոտից նաեւ բացակայել են բանկային քարտը, որի միջոցով հետագայում մեծ գումար է հանվել:

Քննիչների տվյալներով, Ջորջ Կարա-Յակուբյանը մարտի 6-ին Մոսկվայից մեկնել է Եկատերինբուրգ: Այս այցը գործնական բնույթ է կրել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հայկական ծագմամբ օտարերկրացի քաղաքացուն թալանելու, հետագայում սպանելու գործի համար մեղադրվում են 5 անձինք, այդ թվում Վասիլի Ֆեդորովիչը:

Հանցավոր խմբի կալանավորված անդամները արդեն ցուցմունքն են տալիս: Նրանք ցույց են տալիս այն վայրերը, որտեղ թաղել են սպանվածների մարմինները: Արդեն հայտնաբերվել է զոհերի 13 մարմիններ, սակայն, ըստ իրավապահների, այն ամբողջը չէ։ Մարդասպանները հայտնել են 41 մարդասպանության  մասին:

NEWS.am

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply