Թուրքերը Կանադայում հայերից թաքուն ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետի հիշատակին արձան են տեղադրելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 17:36

Թուրքերը ցանկանում են հակակշռել աշխարհով մեկ հայերի կողմից ստեղծված հուշարձաններին եւ Կանադայում գաղտնի կերպով հուշարձան են փորձում տեղադրել:

Թուրքական Hurriyet-ը գրում է, թե Կանադայի թուրքերը հայերի խիստ արձագանքից խուսափելու համար գաղտնի աշխատանքներ են իրականացնում՝ Օտտավայում տարիներ առաջ ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք Աթլլա Ալթըքութի հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման եւ տեղադրման համար:

Նշվում է, որ գաղտնի աշխատանքների ժամանակ հուշարձանի 3 տարբերակ է առաջարկվել: Հուշարձանը նախատեսում են տեղադրել Օտտավայում, օգոստոսի 27-ին՝ թուրք դիվանագետի սպանության օրը:

Հուշարձանի ստեղծման աշխատանքները տեւել են մոտ 1 տարի: Այդ ընթացքում Թուրքական ավիաուղիները» մաս-մաս հուշարձանի կտորները տեղափոխել են Օտտավա:

Հուշարձանի հեղինակը նշել է, թե հուշարձանը օգոստոսի 27-ին պաշտոնապես կբացվի եւ այդ մասին գաղտնի պահելու կարիք այլեւս չկա:

NEWS.am

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply