Խոսրով Հարությունյանը հանդես է գալիս Վանո Սիրադեղյանի` հայրենիք վերադարձի օգտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 16:56
Հայաստանում քաղաքացիական շարժաման ակտիվացումը ձեռնտու է իշխանությանը, քանի որ խթանում է որակյալ որոշումներ կայացնելուն: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում խորհրդարանի պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում այն քաղաքցիական շարժմանը, որը հանդես է գալիս ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու կոչով, Հարությունյանը նշեց, որ այս շարժումը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի ոչ թե մանդատի վայր դնելու, այլ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգությանը համանման իրավիճակների ստեղծման պատճառների վրա: Նա ընդգծեց, որ իրավիճակը առավել համակարգված եւ ընդհանուր մոտեցում է պահանջում. «Ինչ վերաբվերում է հենց իրեն` Հայրապետյանին, ապա նա արդեն հանդես է եկել հայտարարությամբ եւ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը անկեղծ էր»:
Հարությունյանը նաեւ դրական է վերաբերում Վանո Սիրադեղյանի` Հայաստան վերադառանալուն ուղղված ստորագրահավաքին: Հարությունյանը խոստովանեց, որ ինքն անձամբ հանդես է գալիս փախուստի դիմած նախարարի` հայրենիք վերադառնալու օգտին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
