Համարձակ քայլ և հայտարարություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 16, 2012 15:58

Լոնդոնում կազմակերպված օլիմպիական 30-րդ ամառային խաղերը պատմություն են դարձել, Հայաստանի պատվիրակները վերադարձել են հայրենիք, սակայն գնահատական տվող չկա:

Բանն այն է, ոչ կատարվածը միանշանակ չի մեկնաբանվում:

Մերոնք նվաճել են երեք մեդալ` 1 արծաթե, 2 բրոնզե: Երկու պարգևը հունահռամեկան ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներինն է, մեկը` ծանրամարտի: Փաստորեն, բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները, բացի ըմբշամարտի և ծանրամարտի, ոչ մի բանի չեն հասել, ուրեմն քննադատության ենթակա են: Բայց առաջնային քննադատության պետք է ենթարկվեն, այն մարզաձևերի ներկայցուցիչները, որոնք թեև ֆինանսավորվել են պետության կողմից, սակայն ընդհանրապես մասնակիցներ չեն ունեցել օլիմպիական խաղերում: Նաև ֆուտբոլի հարցը պետք է օրակարգային դառնա: Ինչպես հայտնի է,  այդ մարզձևի ֆեդերացիան պետություն է` պետության մեջ: Մասնավորապես, եթե Բելառուսի հավաքականը կարող է մասնակցել օլիմպիական խաղերին, ապա պետք է հնարավորն արվի, որ մենք էլ նույն բանին հասնենք:

Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության աշխատողներից շատերը ակտիվ դերիակտարություն ունեն տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում, ղեկավար և պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, սակայն նրանք էլ այժմ լռում են: Ոչ ոք չի ցանկանում առաջ ընկնել, խոսել, թերևս, սպասելով, թե ինչ է ասելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ի դեպ, ավելի բարձր դիրք զբաղեցնղ մեր ղեկավար այրերն էլ ոչ մի գնահատական դեռևս չեն տվել:

Եվ այդ առումով համարձակ քայլ կարելի  է համարել այն, որ լրագրողներին է հանդիպել և նրանց հարցերին պատասխանել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը;

Երկաթախաղի մեր վարպետներից սպասելիքնրը շատ էին, քանի որ նրանք սովորեցրել են հաղթանակների: Բայց այս անգամ անցանկալին է կատարվել: Ստուգատեսի շեմին լուրջ վնասվածք  է ստացել այն մարզիկը, որը մեդալի ռեալ հավակնորդ է եղել` աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը: Դա բոլորին է հայտնի: Այդուհանդերձ, մերոնք առանց պարգևի չեն վերադարձել, որը վկայում է հաջողության մասին:

Եթե օլիմպիական ամեն մարզաձևի ֆեդերացիա թեկուզ մեկ մեդալ բերեր, Հայաստանի ավարը շատ ավելի մեծ կլիներ:

Այսօր «Հայելի» ակումբում  Սամվել Խաչատրյանը, ի պատասխան այն հարցի, թե պատրաստվում է հրաժարական տալ, ասաց. «Հիասթափված չենք, չնայած կարող էինք ավելին անել: Գիտեմ, որ ծանրամարտից ակնկալիքները շատ էին, սակայն ունեինք մեդալի հավակնորդներ, ովքեր չկարողացան ցուցադրել իրենց հնարավորությունները: Սեպտեմբերին տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը: Եթե բացահայտվի, որ  իմ կատարած աշխատանքում թերացել եմ, եթե ՀԱՕԿ-ի նախագահը համաձայնվի այդ որոշման հետ, որ պետք է հեռանամ, ապա ես դա կանեմ: Միաժամանակ կպահանջեմ, որպեսզի ինձ ասեն, թե որտեղ եմ թերացել` թե ուսումնամարզական հավաքների, թե վերականգնիչների ձեռքբերման ժամանակ և այլն: Արել եմ ամեն բան, ինչ հավաքականների մարզիչներն ու մարզչական խորհուրդը ներկայացրել են ինձ, դեռ մի բան էլ ավելի: Իսկ եթե որևէ բան իմ հնարավորություններից վեր է եղել, դիմել էմ պարոն Ծառուկյանին ու նա բոլոր խնդիրները կարգավորել է: Նա անգամ լրացուցիչ մեծ գումարներ է տրամադրել և  ես չինաստաններից ու ճապոնիաներից վերականգնիչներ և խթանիչներ եմ բերել, որպեսզի մարզիկները նախապատրաստության շրջանում խնդիրներ չունենան: Անհրաժեշտության դեպքում վնասվածքներ ունեցող ծանրորդների բուժումը կազմակերպվել է արտասահմանյան լավագույն կլինիկաների լավագույն բժիշկների մոտ: 6 տարվա ընթացքում 346 մեդալ ենք նվաճել: Ուսումնասիրեք ծանրամարտի վերջին 60 տարվա պատմությունը և նման արդյունք  չեք տեսնի»:

Ինչ վերաբերում է մարզիկներին, ապա նրանց մասին հետևալն ասվեց. «Տիգրան Մարտիրոսյանի հին վնասվածքը Պոդոլսկում ակտիվացավ: Ամեն ինչ արեցինք, որ նա Մոսկվայի լավագույն կլինիկաներում արագ բուժվի: Ամեն բան սկզբում լավ էր ընթանում, բայց հետո կտրուկ վիճակը փոխվեց, երբ արդեն հայտերը ներկայացրել էինք ու այլւս որևէ բան փոխել հնարավոր չէր: Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երկու առաջատար մարզիկներ էլ նույն պատճառով մրցահարթակ դուրս չեկան, նրանք էլ ոչինչ փոխել  չէին կարող: Մելինե Դալուզյանը մեկնարկի ելնելուց առաջ օլիմպիական մրցահարթակի ետեւի մարզումային սրահում նախավարժանքի ժամանակ 110 կգ-ն այնպիսի թեթևությամբ բարձրացրեց, որ   մտածեցինք, թե Մելինեն այդ օրը կարող է նաև 120-122 կգ էլ բարձրացնել: Բայց մրցահարթակում նա ամբողջովին փոխվել էր: Ամեն մի մոտեցումից հետո ասում էր, թե ծանրաձողը բռնում է ու իրեն թվում է, թե մեկ տոննա է կշռում: Ի՞նչ կատարվեց նրա հետ, անհասկանալի է: Առաքել Միրզոյանի քաշը փոխելու առաջարկությունը դեռ գարնանը եղել է իրենից և հորից, անձնական մարզիչ Օգսեն Միրզոյանից: Ու դա հիմնավորել են, որ 77 կգ քածային կարգն, որում նա հանդես էր գալիս, Առաքելի համար արհեստական է, իսկ 69 կգ-ը, ինչպես ծանրորդներն են ասում, նրա վրա արդեն նստած քաշ է: Ինքս հաճախակի եմ այցելել իրենց տան կողքին գտնվող երեք հարթակ ունեցող մարզադահլիճ, որն ամենևին էլ գոմ չէ, ինչպես չարախոսում են, և նա իմ ներկայությամբ բարձր կիլոգրամներ է հաղթահարել: Միայն Լոնդոնում զրո ստանալուց հետո, Օգսեն Միրզոյանն ինձ պատմեց, որ վերջին տասը օրերին Առաքելի հետ հոգեբանական ինչ-որ բաներ են կատարվել` մոտեցել է ծանրաձողին ու չի զգացել, թե ինչ պիտի անի: Ինչ վերաբերում է հավաքականից առանձին` անհատական պլանով, մարզվելուն, դա էլ իրենք են ցանկացել ու առաջին տարին չէ, որ այդպես են անում: Առանձին մարզվելով Առաքելը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, դարձել աշխարհի առաջնության մրցանակակիր: Ո՞վ կարող էր նախապես ենթադրել, թե այս անգամ այսպես է լինելու: Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե ես ստիպեի թիմի հետ մարզվել ու այդ ժամանակ այս ձախողումը լիներ, մեղադրելո՞ւ էին, որ ես եմ պատճառ դարձել: Իհարկե` այո: Արա Խաչատրյանը մասնակցում էր մի քանի վնասվածքներից հետո: Նա «B» խմբում հայտնվեց մեր ներկայացրած երկամարտի 380 կգ նախնական հայտի համար, որը Արայի ցուցադրած իրական կիլոգրամներն էին նախապատրաստության շրջանում: Բայց մրցակիցներն ավելի բարձր կիլոգրամներ էին ներկայացրել, և այդ պատճառով նա «A» խումբ չընկավ: Թեև դա ոչ մի նշանակություն չուներ ու չպիտի ազդեր մարզիկի հոգեբանության վրա: Նույն Լոնդոնում 56 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձած կորեացի մարզիկը նույնպես հանդես էր գալիս «B» խմբում»:

»

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply