Թուրք նախարարը հեգնել է քաղաքացիներին. ցուցարարների դեմ կիրառվող արցունքաբեր գազը օրգանական է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 15:18

Թուրքիայի ներքին գործերի նախարար, սկանդալային հայտարարություններով հայտնի Իդրիս Նաիմ Շահինը հերթական հեգնական արտահայտությունն է արել, որը սոցկայքերում եւ լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել:

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մեհմեդ Քեսիմօղլուն ցուցարարների դեմ շատ հաճախ կիրառվող արցունքաբեր գազի վերաբերյալ ներքին գործերի նախարարին գրավոր հարցադրում է արել:

Իսմեթ Նաիմ Շահինը հայտարարել է, թե ցուցարարների դեմ կիրառվող արցունքաբեր գազը պատրաստվում է բնական հումքերից եւ անվնաս է առողջության համար՝պնդելով, թե արցունքաբեր գազից դեռեւս մահվան դեպքեր չեն գրանցվել:

Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել են մի քանի ամիս առաջ ոստիկանների կողմից արձակված արցունքաբեր գազի հետեւանքով մահացած 31-ամյա երիտասարդի ընտանիքի անդամները:

ՆԳ նախարարի հայտարարությունը սոցցանցերում դարձել է թիվ մեկ քննարկման թեման, որտեղ հիմնականում խիստ են արձագանքում նման ժողովրդի հանդեպ նման հեգնանքին: Twitter-ի NeferErmis անունով օգտատերն ասել է. «Իսմեթ Շահինն էլ 100 տոկոսով բնական է, սակայն, ինչպես տեսնում ենք՝ վնասակար է»:

Նշենք, որ ամիսներ առաջ Էրզրումում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Իդրիս Նաիմ Շահինը իրեն դիմած քաղաքացուն ասել էր. «Դե թռվռա կամ խաղա, որ հավատանք, որ մեզ սիրում ես»։

Նախարարի այս խոսքերը կատաղեցրել էր REDHACK հաքերների խմբին, ովքեր կոտրել էին Թուրքիայի ՆԳՆ արխիվային կայքը՝ թողնելով գրություն. «Հիմա խաղալու հերթը քոնն է, Իդրիս։ Եթե մեր տված հարկերի հաշվին օգտվում ես շքեղություններից, պիտի ապացուցես, որ մեզ սիրում ես։  Դե թռվռա, որ հավատանք»։

NEWS.am

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply