Հովիկ Աբրահամյանի հարազատ Մխչյան գյուղում առաջադրվել է նրա ազգականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 15:15

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատ Մխչյան գյուղի գյուղապետ Աշոտ Իսաջանյանի փոխարեն, ով հերթական անգամ առաջադրել էր իր թեկնածությունը եւ ավելի ուշ ինքնաբացարկ հայտարարել, առաջադրվել է Հովիկ Աբրահամյանի ազգական Խաչիկ Պողոսյանը: Այս մասին  տեղեկացրել են մխչյանցիները:

Խաչիկ Պողոսյանը նոր է վերադարձել բանակից, իսկ բանակ մեկնելուց առաջ աշխատել է Մխչյան գյուղում որպես գյուղապետի տեղակալ: Մխչյանցիները նրան նկարագրում էին որպես կրթված երիտասարդ եւ ընդգծում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական կապի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատ Մխչյան գյուղի գյուղապետ Աշոտ Իսաջանյանը, ով հերթական անգամ առաջադրել էր իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում, պատրաստվում է ինքնաբացարկ հայտարարել: Այս մասին Ինչպես հայտնել էր Մխչյան գյուղի գյուղապետ Աշոտ Իսաջանյանը, ով 30 տարի է, ինչ ղեկավարում է տվյալ համայնքը: Վերջինս, արձագանքելով տեղեկություններին, թե  Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է ցանկանում թեկնածությունը առաջադրել, հետեւաբար հնարավոր է այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել իր որոշման մեջ, պատասխանեց. «Չեմ կարող ասել»: Իսկ օգոստոսի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հոգնել է 30 տարի համայնքը ղեկավարելուց,  հետեւաբար որոշել է հանգստանալ:

NEWS.am

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply