Թուրքիան քաղաքացիական սահմանադրության կարիք ունի. ԵԽԽՎ նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2010 14:18

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 1-ին ժամանել է Անկարա` հանդիպելու թուրքական ղեկավարության հետ:

Turkish Press-ը հաղորդում է, որ Մևլութօղլուն առաջինը հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Վերջինս հայտնել է, որ թուրք պատգամավորի ընտրությունը` որպես ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի միջազգային հեղինակության համար մեծ կարևորություն է ներկայացնում:

Պառլամենտի խոսնակ Մեհմեթ Ալի Սահինի հետ Չավուշօղլուն քննարկել է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված հարցեր:

«Ամեն ինչից զատ, Թուրքիան նոր և քաղաքացիական սահմանադրության կարիք ունի. սա պետք է իրականացվի,- ըստ Anatolia գործակալության,  հայտարարել է Չավուշօղլուն:- «Մենք աջակցում ենք Թուրքիայի ջանքերն` ուղղված քաղաքացիական իշխանության բարելավմանը»:

Նա նաև ընգծել է թուրքական Պառլամենտում հասարակական բոլոր շերտերի ներկայացվածության անհրաժեշտության մասին:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply