Ղարաբաղի հարցում Իրանն անտարբեր մնալ չի կարող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2010 12:36

Արտաքին տարրերը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը,- այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:- Հակամարտող կողմերն` իրենք կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցում Մուհամմադ Բագիր Բահրամին ասել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները «միայն հետևում են իրենց օրակարգերին և Լեռնային Ղարաբաղի հարցը դիտում են` իբրև սեփական շահերն առաջ տանելու միջոցի»:

Դեսպանն ընդծել է, որ կողմերը պետք է լուծեն հակամարտությունը` «ընդունելով անկախ որոշում»:

Իրանը կարող էր դառնալ հակամարտության միջնորդ կողմ, որովհետև, սահմանակից լինելով երկու հետխորհրդային Հանրապետություններին, «չի կարող անտարբեր մնալ»,- ասել է Բահրամին:

RIA Novosti

Դիտվել է 2036 անգամ:
Print Friendly

Leave a Reply