Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 13:18
Օգոստոսի 15-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել` 15.00-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 60 քմ մակերեսով և 700 հակ անասնակեր: ***
Օգոստոսի 16-ին, ժամը 07.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այրվել է Քասախ գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տան բակում գտնվող անասնագոմի տանիքը` 75 քմ, կից 120 հակ անասնակերը և թիվ 12 տան բակում` անասնագոմի տանիքը` 80 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
