Բրիտանիայում հրապարակվել են ուրվականների լուսանկարներ(լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 12:49

Բրիտանական մի հրատարակություն հրապարակել է ուրվականներով լուսանկարներ: Աշխարհում շատ են լինում լուսանկարներ, որոնցում անդրաշխարհի  պատկերներ են հայտնվում: Մասնագետները դրանց մեծ մասը սարքովի է հայտարարել, սակայն շատ լուսանկարներ այդպես էլ հանելուկ են մնում:

Յուրաքանչյուր նման լուսանկար իր պատմությունն ունի:  Մի լուսանկարում պատկերված կնոջ թիկունքի մոտ սիլուետ է: Լուսանկարն արվել է շոգին, սակայն կինն ասել է, որ թիկունքին սառնություն էր զգում:

Մի պատմություն ևս.  մահացած աղջկա մայրը որոշում է լուսանկարել աղջկա գերեզմանը, իսկ հետո, հայտածելով պատկերը, տեսնում է , որ մի փոքրիկ աղջնակ է նստել տապանաքարի մոտ: Այս պատմությունը հետաքրքրել է պարանորմալ երևույթների մասնագետներին, որոնք, փորփրելով անցյալը, տեղեկացել են, որ աղջկա գերեզմանում նախկինում երկու փոքրիկ աղջիկներ են թաղված եղել:

Հրատարակությունը ներկայացրել է նաև մի լուսանկար, արված այն պլանտացիայում, ուր մահվան է դատապարտվել ստրկուհի Խլոուին: Նա հաճախ էր լրտեսում իր տերերին, ու երբ  նրան գործի վրա բռնեցին` կտրեցին  ականջը: Խլոուին էլ որոշեց վրեժ լուծել ու դրա համար թունավոր կարկանդակ պատրաստեց: Սակայն այն կերավ ոչ թե տերը, այլ նրա կինն ու դուստրը: Երկուսն էլ մահացան, իսկ ստրկուհուն մահվան դատապարտեցին Այդ օրից ի վեր, հաճախ են տեսնում, որ ինչ որ մի աղջիկ ականջ է դնում պլանտացիայի այցելուների խոսակցություններին:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply