Մեքքայում մետրո են կառուցելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 12:21

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն մահմեդականների համար սրբազան Մեքքայում մետրոպոլիտեն կառուցել, այլև ժամանակակից ավտոմայրուղի ստեղծել` ուխտագնացների հարմարավետ տեղաշարժի համար:Մեքքայի տրանսպորտային համակարգի մասշտաբային մոդեռնացման համար կառավարությունը հատկացրել է 13,4 մլրդ եվրո: Այստեղ նախատեսում են կառուցել մետրոյի 4 գիծ` 88 կայարաններով, որի ընդհանուր երկարությունը կլինի 182 կմ: Բացի այդ ավտոբուսային մայրուղիների մի քանի ցանց կստեղծվի:
Մետրոպոլիտենի ու ավտոմայրուղու կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարեցտարի Մեքքա ու Մեդինա ուխտագնացների թիվն ավելանում է:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply