Յուրի Կրոսնոժանը երկու թիմ կմարզի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 16, 2012 12:20

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ հավաքականը գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը նշանակվել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ, որի կազմում հանդես են գակիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Մարկոս Պիզելին, Արազ Օզբիլիսը և Դավիթ Մանոյանը:

«Կուբանը» նոր մարզչի ղեկավարությամբ իր առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին և սեփական հարկի տակ կմրցի Վլադիկավկազի «Ալանիայի» հետ: Ֆուտբոլի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հայտնել է, որ Կրասնոժանն առայժմ չի հեռանա ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ռուսատանի երկրորդ հավաքականի  գլխավոր մարզչի հարցը լուծվելու է ֆուտբոլի Ռուսաստանի ֆեդերացիայի  նոր ղեկավարության նշանակումից հետո:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply