Եղիսաբեթ II-ի ամուսնուն հիվանդանոց են տեղափոխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 12:11

Շոտլանդիայում արքայազն Ֆիլիպին հոսպիտալացրել են միզապարկի սուր բորբոքման պատճառով: Անվանի հիվանդը Շոտլանդիայի Ամբերդին քաղաքում շտապ օգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել: Հինավուրց ամրոցում բրիտանացի զույգը սովորաբար ամառային “արձակուրդն” է անցկացնում: Այս տարվա սկզբին արդեն արքայազնը նմանատիպ վարակի պատճառով բուժվել է: Դա Թեմզայի վրա մի քանի ժամ անցկացրած հանդիսության ժամանակ էր: Օրն անձրևոտ ու ցուրտ էր, ինչի պատճառով արքայազն Ֆիլիպի վիճակը վատացավ: Այն ժամանակ նա մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում, ուր հակաբիոտիկային բուժում ստացավ:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply