Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսի թիմին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 12:07
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ:
Արդեն հանդիպման մեկնարկում` 6-րդ րոպեին, մեր թիմն ստացավ 11մ-ոց տուգանային հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Երկրորդ կեսում Հայաստանի թիմը ևս մեկ 11 մ-ոցի իրավունք վաստակեց, սակայն այս անգամ նույն Համբարձումյանը վրիպեց: Մինչ խաղավարտ մեր երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան պահպանել հաղթական հաշիվը:
Այս հաղթանակից հետո մեր խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականն ամրապնվեց երկրորդ հորիզոնականում` 14 միավոր: Առաջին տեղը 16 միավորով զբաղեցնում է Չեխիայի ընտրանին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:






Facebook
Tweet This
Email This Post
