Ինչ ունենք` դա է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 11:51
Մարզասերներին տեղյակ են պահել, որ Երևանում կայացած ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Բելառուսի ընտրանուն 1:2 հաշվով: Ցավալի է, որովհետև դա վկայում է մեր թիմի ներուժի մասին, իսկ այն առաջիկայում մասնակացելու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղերի:
Նույն խնդիրն ունի նաև Բելառուսի հավաքականը: Վերջինիս գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևը խաղից հետո լրագրողներին հայտնեց, որ իր թիմը հաղթել է` դրսևորելով կամային հատկանիշներ: Նա նշեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տեխնիկապես պատրաստված են, սակայն իրենց համար դժվար է լինելու առաջիկա`Վրաստանի հավաքականի հետ խաղում, քանի որ այդ թիմի ֆուտբոլիստները նաև ֆիզիկապես ավելի ուժեղ են: Ինչ վերաբերում է իր թիմի նորեկ Անդրեյ Խաչատրյանին, ապա մարզչի կարծիքով նա թեև սկզբում հուզվել է, բայց հետ գտել է իր խաղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ նշեց, որ Բելառուսի հավաքականը վերջին շրջանում նկատելիորեն առաջադիմել է, իսկ իր մարզական կենսագրությունում սա Հայաստանի հավաքականի անցկացրած ամենավատ խաղն է:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի վատ պաշտպանությանը, նա ասաց, որ ինչ ունենք` դա է:






Facebook
Tweet This
Email This Post
