Արջերն ավերել են մի տուն, ապա հաղթանակը “նշել” գարեջրով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 9:47

Օրերս նորվեգական Յարֆյորդ գյուղում այսպիսի մի դեպք է կատարվել. տանտերերը գիշերը հարևաններին հյուր են գնացել, իսկ երբ առավոտյան վերադարձել են` տեսել են ողջ տունն ավերած: Ավելի ուշ պարզվեց, որ գիշերն այդ տուն են այցելել արջերը: Ինչպես պատմել է  տարածքի տերը, գիշերը մայր արջն իր զավակների`3 փոքրիկ արջուկների  հետ սկզբում հասել է տուն ,ապա սկսել քանդել պատերը` ներս մտնելու համար:  Իսկ երբ կարողացել են ի վերջո ներս մտնել, սկսել են խժռել ամեն ինչ` շոկոլադ, մեղր, կոնֆետներ: Իսկ ամենահետաքրքիրը` նրանք խմել են գարեջուր. տանտերերը 100 շիշ ունեին պահած: Դրանից հետո, հարբած կենդանիները սկսել են ավերել տունը: Լուսաբացին տուն մտած տանտերերը հայտնաբերել են , որ  ջարդված է կահույքը, փչացրած հագուստեղենը, կոտրված ապակեղենը, էլ չասած մի պատի բացակայություն ու կուտակված աղբի դեզը: իսկ ամենավտանգավորն այն է, որ արջերը  դեռևս կարող է վերադառնան:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply