Ղրիմի հայերը խնդրում են Սիմֆերոպոլ-Երեւան ավտոբուսային երթուղի բացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 9:31

Ղրիմի հայկական միությունը դիմել է տրանսպորտային կոմիտեին` միջնորդելով Սիմֆերոպոլ-Երեւան ավտոբուսային երթուղի բացել:

Դիմումում նշվում է, թե տվյալ երթուղու կազմակերպման անհրաժեշտությունն առաջացել է Սիմֆերոպոլ-Երեւան օդանավերի տոմսերի գնի կտրուկ աճի պատճառով:

Հանրապետական կոմիտեի ղեկավար Նիկոլայ Չերեվկովի խոսքով, առաջարկն արժանի է ուշադրության, քանի որ ընդլայնելու է միջազգային կապերը, նաեւ դրական կազդի պակաս ապահովված քաղաքացիների գրպանի վրա:

Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:

NEWS.am

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply