«Ժողովուրդ». Ծաղկաձորի քաղաքապետը «ժուչոկ» է աշխատո՞ւմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 8:46
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին մի շարք գործարարներ, քրեական աշխարհի հեղինակություններ, ինչպես նաեւ պաշտոնյաներ սկսել են մեղադրել այն բանում, որ նա «ժուչոկ» է աշխատում: Այլ կերպ ասած՝ Ծաղկաձորում կայացած իրենց հանդիպումների մասին քաղաքապետը պարբերաբար տեղեկացնում է մամուլին:
Բանը հասել է նրան, որ համապատասխան մարդիկ Գ. Միրզոյանի արածների մասին փաստերով դժգոհել են ՀՀԿ-ում: Խոսակցությունը հասել է նաեւ Սերժ Սարգսյանին:
Գ. Միրզոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը: «Բազմաթիվ եւ թյուր կարծիքներ կարող են լինել: Չի կարելի: Ես նման բաներ չեմ լսել իմ մասին, ու նման բան չկա: Հաջողություն Ձեզ»,-ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
