Ադրբեջանցիների հոգեւոր հայրն իր նոր շքեղ նստավայրը «դավանության ազատության վկայություն» է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 8:25

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ երեկոյան Ռամազան տոնի առթիվ ընթրիք (իֆթար) է կազմակերպել իր նորակառույց շքեղ նստավայրում, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Ադրբեջանում Իրանի դեսպանն արհամարհել է իֆթարի հրավերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Փաշազադեն հայտնել է, որ «նոր նստավայրը, ինչպես նաեւ կառուցված եւ վերակառուցված սրբավայրերը հանդիսանում են ժողովրդի եւ Ադրբեջան պետության ազգային-հոգեւոր արժեքների, դավանության ազատության եւ խղճի նկատմամբ նրբազգաց վերաբերմունքի պայծառ ցուցանիշ»:

Haggin.az լրատվական կայքն այդ առնչությամբ հայտնում է, որ Ադրբեջանի շեյխի նոր նստավայրը կառուցվել է Բաքվի Նարիմանովի շրջանում գտնվող նախկին նստավայրի կողքին եւ իր արտաքին տեսքով հանդիսությունների սրահ է հիշեցնում:
«Հայտնի չէ, թե քանի միլիոն մանաթ գումար է ծախսվել այդ կառույցի համար, եւ ինչ ծագում ունեն այդ միջոցները: Հատկանշական է, որ այդ շքեղության շնորհանդեսը համընկել է այն պահի հետ, երբ Ադրբեջանի քաղաքացիներն օգնություն են հավաքում Իրանում երկրաշարժից տուժածների համար: Ստացվում է, որ շեյխի նոր նստավայրը դավանության ազատության վկայություն է՞», -հարցնում է կայքը:

Դիտվել է 218 անգամ

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply