Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող մեկնարկեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2010 2:39

Հայաստանի ներկայացուցիչները ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության անդրանիկ փուլի մրցաշարերում անհաջող հանդես եկան : Հայաստանի հավաքականի 10 ձյուդոյիստներ մասնակցեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված մրցաշարին և նրանցից ոչ մեկն էլ չդարձավ մրցանակակիր:

Իսկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կազմակերպված ձյուդոյիստուհիների մրցաշարում Անուշ Հակոբյանն  (52 կգ) առաջին իսկ փուլում պարտվեց և դուրս մնաց պայքարից:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply