Պակիստանում հարձակվել են ռազմահենակայանի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2012 8:18

Զինյալները հարձակվել են պակիստանյան ռազմահենակայանի վրա, որը գտնվում է Կամրա քաղաքում: Նրանք ավիահենակայանի տարածք են  թափանցել վաղ առավոտյան: Հատուկ նշանակության ջոկատների ու զինյալների միջև բախումները շարունակվում են: Որևիցե տեղեկությունհետևանքների մասին չի ստացվել:

Կամրայի ռազմահենակայանը գտնվում է Իսլամաբադից 60 կմ հեռավորության վրա ու պակիստանյան բանակի համար ամենագլխավորներից մեկն է: Այս հենակայանում են հավաքվում  JF-17 ռազմական ինքանաթիռները, որոնք ստեղծվում են Չինաստանի հետ համագործակցությամբ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply