Թուրքիան փակուղու՞մ. հանրային խորհրդում քննարկվեց հայ թուրքական արձանաագրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2010 0:20

«Էդվարդ Նալբանդյանի՝ Մյունխեն չմեկնելը դիվանագիտական խաղ է»,-հայտարարեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հանրային խորհրդի Կրոնի, սփյուոքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի կրոնի ենթահանձնաժողովի կողմից հրավիրած քննարկումների ժամանակ: Ըստ Սաֆրաստյանի, այսկերպ հայկական կողմը հնարավորություն է տալիս թուրքական կողմին ՝ մի քանի օրվա ընթացքում վերագնահատել իրենց ստեղծած փակուղին: Փակուղին թուրքերի համար նյութականացվեց, մասանվորապես, երբ ՍԴ որոշման հետ կապված իրենց բարձրացված բողոքներից հետո ԱՄՆ Պետդեպն դրական արձագանքեց ՍԴ որոշմանը: «Դրա արդյունքում անգամ Դավութօղլուի հայտարարություններում սկզբունքային փոփոխություններ նկատվեցին»,-ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ներկա քաղաքական իրավիճակը Թուրքիայում՝ դրա համատեսքստում դիտարկելով հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Սաֆրաստյանը նշեց նաեւ, որ իր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, թե Թուրքայի ԱԳՆ անձնակազմը չի ընդունում Դավութօղլուին ու նրա քայլերը սաբոտաժի է ենթարկում: Իսկ Էրդողանի քաղաքականությունը, ձեռք է բերում ավանտյուրիզմի որոշակի տարրեր:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, այժմ պիտի հետաքրքրեն Հայաստանի ապագա քայլերը ու, զարգացման բոլոր հնարավոր տարբերակները քննարկել:

Հանրային խորհրդի նախագահը երկու հիմնական հարց է բարձրացնում՝ ի՞նչ էինք ուզում եւ ի՞նչ ենք անելու: Առաջինի դեպքում մեր ցանկությունը ճանապարհների բացումն էր, որ մեզ «կհաներ այս գավառական վիճակից»: Երկրորդ հարցը վերաբերում էր քաղաքականության փոփոխմանը. Արդյո՞ք արժե գնալ «ավանդական հայկական» քոաղաքականությունից զատ նոր ուղիով: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ միարժեք «այո», այլ հարց է, թե ո՞րն է այդ նոր քաղաքականությունը:

Հանրային խորհրդի նախագահը քիչ հավանական է համարում, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները: Սակայն կարծում է, որ մենք դրական գործընթացում էինք ներգրավված, քանի որ, ի վերջո՝ այս ժամանակահատվածում ամենից շատն է խոսվել Ցեղասպանության եւ ԼՂ խնդրի մասին: Ավելին, ըստ Վազգեն Մանուկյանի, երբեք աշխրահն այսպես բարենպաստ մեր հանդեպ չի եղել:

Կրոնի ենթահանձնաժողովի անդամները եւս մի, հարց բարձրացրեցին. ո՞րն է իրենց դերը: Հարցը հիմնավորվում էր նրանով, որ հիմնական  հանձնաժողովների մեծամասնությունը դեմ է արտահայտվել հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին, մինչդեռ ՀԽ-ը ընտրել է «կողմ» տարբերակը:

ՀԽ նախագահը հարցին ի պատասխան նշեց, որ ըստ կանոնադրության, ՀԽ որոշումը 36 անձի քվեարկությունն է, որի արդյունքում արձանագրությունները կողմ են քվերակվել: Իսկ հանձնաժողովներում բացասական ելույթները մտահոգությունների տեսքով տեղ են գտել վերջնական փաստաթղթում:

Գայանե Նազարյան

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply