Հայաստանում կներդրվի հյուրանոցների «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 7:48

Հայաստանում կներդրվի հյուրանոցների 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ նպատակով գործադիրն իր օգոստոսի 16-ի նիստում կքննարկի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենք­ների նա­խագծերի փաթեթը:

Ըստ եզրակացության՝ հյուրանոցների որակավորման նոր` «5 աստղանի Դելյուքս» կարգի ներդրումը կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply