Հաստատվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի 2010 թվականի բյուջեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2010 18:00

Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի Կոորդինացիոն խորհուրդն իր 8-րդ հանդիպումն է անցկացրել Թբիլիսիում:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպմանը զեկուցվել է 2009 թվականին կատարած աշխատանքների մասին, և հաստատվել է 2010 թվականի բյուջեն: Դրանից հետո կողմերը ստորագրել են արձանագրություն:

Հանդիպումից հետո, Վրաստանի Տնտեսական զարգացման նախարար Զուրաբ Փոլոլիկաշվիլին և Ադրբեջանի Տրանսպորտի նախարար Զիյա Մամմադովը պատասխանել են լրագրողների հարցերին:

Զուրաբ Փոլոլիկաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Ախալքալաք-Կարս նախագծի իրականացումը չի հետաձգվել: «Մենք աշխատում ենք հստակ պլանով: Նախագիծը 25-30 տոկոսով պատրաստ է: Երկաթգծի մի մասը հիմա վերակառուցվում է: Հունվարին մենք որոշ ժամանակով դադարեցրինք աշխատանքները` կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Աշխատանքները կվերսկսվեն, երբ եղանակը տաքանա»: -ասել է Փոլոլիկաշվիլին:

«Մեր նպատակն է ավարտել երկաթգծի կառուցումը մինչև 2011 թվականի վերջ,- նշել  է Ադրբեջանի Տրանսպորտի նախարար Զիյա Մամմադովը:- Այս տարի նախագծի վրա կծախսվի 100 միլիոն դոլլար»:

Ըստ Մամմադովի, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կշահագործվի 2010 թվականի ամռանը: Դրա բացման արարողությանը կմասնակեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահները:

Այս 3 երկրները 2007 թվական փետրվարին համաձայնեցին կառուցել Բաքուն, Թբիլիսին ու Կարսը միմյանց կապող երկաթգիծ: Կառուցման աշխատանքները սկսվեցին 2007 թվականի նոյեմբերի 21-ին:

Նախագծի իրականացման համար, ըստ հաշվարկների, պահանջվում է ավելի, քան 600 միլիոն դոլլար գումար:

Դիտվել է 1766 անգամ:
Print Friendly

Leave a Reply