Հայաստան-Բելառուս` 1:2

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2012 22:23

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում ֆուտբոլի  Հայաստանի հավաքականը  1:2 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչներին: Ընդ որում, Բելառուսի ընտրանին հանդես էր գալիս իր ոչ ուժեղագույն կազմով:

45 և 66-րդ րոպեներին հյուրերից գնդակները մեր թիմի դարպասը խփեց Ռենան Բրեսանը: 74-րդ րոպեին, Անդրեյ Մովսիսյանի հարվածից հետո, գնդակը դիպավ Դմիտրի Վերխովցովի ոտքին, և Բելառուսի ներկայացուցիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Ի դեպ, խաղի ժամանակ ուժեղ քամի էր, և հանդիպման վերջին հատվածում մարզադաշտը հոսանքազրկվել էր, խաղացողները ստիպած էին սպասել, մինչև ամեն բան կարգավորվի:

Խաղին ներկա էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply